«Օրինական» պառկովշչիկը պատասխանեց, որ այստեղ իրենք են օրենքներ թելադրում»
Բլոգոսֆերա
Սպարտակ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ժողովուրդ ջան, օրեր առաջ պաշտոնապես հայտարարվեց, որ մեքենաների կանգառի համար կլինեն օրենքով սահմանված վայրեր, հատուկ կարմիր գծերով նշված և այդ վայրերում կդրվեն տեսախցիկներ ու միայն այդ կանգառներում վարորդը պարտավոր է վճարելու՝ մեքենան կայանելու համար:
Մնացած յուրաքանչյուր վայրերում մեքենան կայանելու համար եթե պահանջում են գումար, ապա դա համարվում է օրենքի խաղտում:
Այսօր Հանրապետական Հիվանդանոցի բակում մեքենաս կայանելու համար, ինձանից պահանջում եին վճարել 200 դրամ: Գումար պահանջում էր սպառտիվկայով հիսունի մոտ անձնաորություն, ու նաև գրպանից հանելով արդեն մաշվածությունից պատառոտված ՀԴՄ ուզում էր ինձ համոզել, որ կանգառը օրինական է:
Երբ որ ես հարցրեցի, թե որտեղ է օրինական կայանման նշանը գտնվում, մեր «օրինական» Պառկովշչիկը պատասխանեց, որ այստեղ իրենք են օրենքներ թելադրում:
Իհարկե ես չվճարեցի, սակայն շատ անգամներ վճարել եմ, բայց փաստը մնում է փաստ, մեր երկրում օրենքը միայն մնում է թղթերի վրա»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան