«Եթե ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ես պահանջում, ապա ինքդ էլ պետք է ԱՐԴԱՐ լինես». Կարգին Հայկո
Բլոգոսֆերա
Հայկ Մարությանն (Կարգին Հայկո) այսօր, անդրադառնալով այն լուրին, ըստ որի` Մաշտոցի պուրակում քաղաքացիականներն արգելել են լուսաբանել Հ1-ին, ԱրմՆյուզին ու «Շանթ»-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մենք բոլորս միասին պայքարեցինք տրանսպորտի թանկացման դեմ, և հաղթանակը երկար սպասեցնել չտվեց, որովհետև միասին էինք և ԱՐԴԱՐ:
Ես ևս դժգոհ եմ, թե ինչպես են որոշ լրատվամիջոցներ լուսաբանել մեր պայքարը (ավելի շուտ «մութաբանել»): Իսկ հիմա երկու խոսք ստորև կցված տեսանյութի վերաբերյալ:
Երբ մենք Մաշտոցի պուրակը ետ վերադարձցինք ժողովրդին, դա նշանակում է, որ այն բոլորինն է: Դա նշանակում է, որ այն հանրային տարածք է, և ոչ ոք իրավունք չունի համարելու այն իր սեփականությունը:
Եվ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ համար նշեմ, որ ոչ ոք իրավունք չունի հանրային տարածքից դուրս հրավիրելու կամ չթողնելու լրագրողներին կատարել իրենց աշխատանքը: Եթե ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ես պահանջում, ապա ինքդ էլ պետք է ԱՐԴԱՐ լինես!
P.S. Ուզում եք վերահսկել լրատվամիջոցների աշխատանքը` արեք ձեր միջոցառումը սեփական տարածքում»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան