«Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով». Քլինթոն
Ադրբեջան
Մյունխենում փետրվարի 4–ին հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։
Երկու կողմերը հանգամանալից քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները։ Էդվարդ Նալբանդյանը կարևւորել է ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը և իր ամերիկյան գործընկերոջը ներկայացրել հունվարի 23-ին Սոչիում տեղի ունեցած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները։
Ինչպես նշվում է ՀՀ ԱԳՆ մամլո հաղորդագրությունում, Ղարաբաղյան կարգավորման առումով պետքարտուղար Քլինթոնը վերահաստատել է ԱՄՆ դիրքորոշումն առ այն, որ հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով և նշել է, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակելու է իր լիակատար աջակցությունը հակամարտության կողմերի միջեւ համաձայնությունների ձեռք բերմանը և հիմնախնդրի հանգուցալուծմանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)