Ռուսաստանի թուլացումը և Թուրքիայի դիրքերի ամրապնդումը Հարավային Կովկասում կհանգեցնի Ղարաբաղյան պատերազմի վերսկսմանը. Լեհ փորձագետ
Աշխարհ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամենակարևոր մարտահրավերը տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսման աճող վտանգի ֆոնին անվտանգության և կայունության ապահովումն է Հարավային Կովկասում:
Այս մասին խոսել են «Արեւելյան հետազոտությունների» կենտրոնի Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով փորձագետներ Քշիշտոֆ Ստրաչոտան և Ալեքսանդր Յարոշևիչը։ Ըստ լեհ փորձագետների՝ Ադրբեջանի ռազմական հռետորությունը և սպառազինությունների մրցավազքը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսման համար։ 1994 թվականին կնքված զինադադարը հարաբերական խաղաղություն է պահպանում հակամարտող կողմերի միջև։ Սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբի հակամարտության քաղաքական ճանապարհով կարգավորմանը միտված ջանքերը փակուղի են մտել, որից հետո բանակցությունների նախաձեռնողականությունը ստանձնեց Ռուսաստանը, ինչը ժամանակավոր բնույթ կրեց։ Այսպիսով կա Թուրքիայի տարածաշրջանում դիրքերի ամարապնդման միտում, որը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։ Հաղորդում է Regnum լրատվականը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ