Այսօր սկսվել է Քադաֆիի հավատարիմ մարդկանց դատավարությունը
Աշխարհ
Լիբիայում այսօր սկսվել է մահացած բռնապետ Մուամար Քադաֆիին հավատարիմ մարդկանց դատավարությունը: Սա առաջին օրինական գործընթացն է, որը սկսվել է նախկին ռեժիմի անդամների դեմ, որոնք հեռացվել էին իշխանությունից արյունոտ հակամարտությունից հետո:
AFP-ի հաղորդմամբ՝ մեղադրյալների մեծ մասը շարքային քաղաքացիներ են: «Սա առաջին դատավարությունն է, որն առնչվում է փետրվարի 17-ի հեղափոխությանը», – նշել է դատավարության սկզբում դատավոր Ալի Ալ-Համիսան։
Նա նշել է, որ 41 մարդ մեղադրվում է Քադաֆիի իշխանությանն աջակցելու, ինչպես նաև բանտարկյալների փախուստներ կազմակերպելու և հանցագործ խմբեր կազմելու մեջ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ