«Կապանի քաղաքապետը պետք է վերջնական ընտրություն կատարի»
Բլոգոսֆերա
Արման Փարսադանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կապանի բնակչությունը դժգոհ է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների որակից և այս տարիների ընթացքում ընկերությունը կորցրել է վստահությունը կապանցիների շրջանում: Իսկ, եթե դժգոհ ենք, ինչու չընդվզենք, ինչու չհայտնենք մեր դժգոհությունն ու անհամաձայնությունը? Մենք համոզված ենք, որ Կապան քաղաքը իր ուժերով կարող է սպասարկել ջրամատակարարման համակարգը և անխոս, ջրամատակարարման համակարգի սպասարկումը պետք է իրականացնի Կապանի քաղաքապետարանը, քանի որ այն բխում է համայնքի շահերից: Իսկ, եթե Կապանի քաղաքապետարանը քողարկված մոտիվացիա ունի համագործակցել հանրության շրջանում վստահությունը սպառած ընկերության հետ, դա այլ խնդիր է և Կապանի քաղաքապետը պետք է վերջնական ընտրություն կատարի, թե որ նժարին է նախապատվություն տալիս...»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան