Ահաբեկել բառն օգտագործել եմ փոխաբերական իմաստով. Անահիտ Մութաֆյան
Բլոգոսֆերա
Դերասանուհի Անահիտ Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի քանի օր առաջ ես իմ facebook- ի էջում գրառում եմ արել, որն էլ մեծ աղմուկի պատճառ է դարձել, չգիտեմ ինչ միջոցներով իմ գրառումը հայտնվել է լրատվական կայքերում, երեկ իհարկե ուշադրություն չդարձրեցի թույլ տալով մարդկանց քննարկել հաղորդումը, սակայն այսօր արդեն զգացի թե իմ անմեղ ու հումորով լեցուն գրառման տակ ինչեր են փնտրում, որոշ լրատվամիջոցներ: Հայտարարում եմ, որ ահաբեկել բառը օգտագործել եմ փոխաբերական իմաստով, իմ կյանքին վտանգ չի սպառնում և ես խնդրում եմ, այս ամենին չտալ քաղաքական աստառ, ինձ որևէ քաղաքական ուժ չի ահաբեկել:Այո հաղորդմանը մասնակցել է քաղաքական ուժի ներկայացուցիչ, բայց այս ամենը կապ չունի ոչ մի քաղաքականության հետ...Եվ ես կխնդրեի բոլոր լրատվամիջոցներին, կայքերին նախքան մարդկանց էջերից գրառումներ վերցնելը ստանալ նրանց համաձայնությունը...»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան