Երկրաշարժ Ճապոնիայում
Աշխարհ
4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ճապոնական գլխավոր կղզու՝ Հոնսյուի արևելյան շրջանում։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են ճապոնական կղզու 8 պրեֆեկտուրաներում, այդ թվում նաև մայրաքաղաքի շրջանում։
Երկրաշարժի օջախը եղել է Իբարակի պրեֆեկտուրայի տարածքում՝ 40 կմ խորության վրա։ Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում։ Ցունամիի վտանգի մասին հայտարարություն չի եղել, հաղորդում է «ИТАР-ТАСС»-ը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ