Հյուսիսային Կորեան անօդաչու թռչող սարքեր է արտադրելու
Աշխարհ
Հյուսիսային Կորեան ամերիկյան անօդաչու թռչող սարքերի բազայի վրա արդեն սկսել է արտադրել սեփական անօդաչու թռչող սարքերը։
Այն արտադրվելու է ամերիկյան «MQM-107D Streaker» անօդաչու թռչող սարքի օրինակով, որը ժամանակին արատադրվել է ԱՄՆ–ի և Հարավային Կորեայի համար։
Հյուսիսային Կորեայի անվտանգության ուժերի ներկայացուցիչը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերը տեղակայվելու են Դեղին ծովի հյուսիսկորեական ափերին։ Ենթադրվում է, որ այդ սարքերն արտադրվում են Հարավային Կորեայի վրա հարձակումներ իրականացնելու համար։
Հարավային Կորեայի զինված ուժերն իրենց հերթին նախատեսում են 2016 թվականին թողարկել սեփական արտադրության անօդաչու թռչող սարքերը։ Պաշտոնական Սեուլը բանակցություններ է վարում ԱՄՆ–ի հետ «RQ-4 Global Hawk» տեսակի անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու համար, սակայն կողմերը դեռ համաձայնության չեն եկել հարցի շուրջ, հաղորդում է Lenta.ru–ն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ