«Մեր մեջի թուրքերն ավելանում են»
Բլոգոսֆերա
Լևոն Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արդեն խնդրանք ենք հղել բոլորին՝ չշահարկել Ազատ Գասպարյանի հուղարկավորման տեղի հարցը, որովհետև անվանի դերասանը հուղարկավորվելու է մեր մեծերի կողքին: Սակայն ոմանք շարունակում են իբրև թե իրենց ազգասիրական ծեքծեքումները՝ այժմ էլ վիրավորանք հասցնելով մեր ազգային մեծություններին: Ոմն Վահան Լուլուկյան սրբապղծորեն գրել է. «Մահացածի ետևից խոսելը շատ վատ բան է, ուստի անուն չեմ տա, բայց այս պահին Պանթեոնում մի երգչուհի կա, որը, ըստ իս, բավարար արժանիք չուներ ննջելու մեծն Կոմիտասի, Խաչատուրյանի, Մհեր Մկրտչյանի, Իսահակյանի եւ մնացած մեծերի հետ միասին' հաշվի առնելով իր ավանդը»: Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում միակ երգչուհին ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, Սոցիալիստական աշխատանքի հերոս ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ է; Ճշմարիտ համաշխարհային մեծություն, ում անունը գրանցված է աշխարհի 10 ականավոր սոպրանոների անունների կողքին, ով ԽՍՀՄ օպերային երգչուհիներից առաջինն է արժանացել Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման, ում համարել են 20-րդ դարի հրաշք... Գոհար Գասպարյանն իր երգեցողությամբ այն արեց մեր արվեստի պատմության մեջ, ինչ Կոմիտասը և Խաչատրյանը երաժշտության, Թամանյանը՝ ճարտարապետության, Մարտիրոս Սարյանը' նկարչության, Եղիշե Չարենցը՝ բանաստեղծության մեջ... Գոհար Գասպարյանը ողջ համաշխարհային օպերային արվեստում միակ երգչուհին է, որը կատարել է 20-ից ավելի դերերգեր, նա բեմ է բարձրացել համաշխարհային հռչակի քսանից ավելի դահլիճներում՝ պարտադրելով աշխարհի շատ մեծերի հիացմունքով գրել իր մասին... Անազնիվ, անբարո, թրքաբարո է Գոհար Գասպարյանին նման կերպով անարգելն ու նսեմացնելը...»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան