Արա Աբրահամյանը կապ չունի գերեզմանի ծախսերի հետ. Լիլիթ Հարությունյան
Բլոգոսֆերա
Մոսկվայում տեղի ունեցած խոշոր ավտովթարի գործով կալանավորված Հրաչյա Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով տարածված այն ինֆորմացիային, թե իր եղբոր գերեզմանը կառուցելու համար ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ու գործարար Ռուբեն Հայրապետյանը, գրել է.
«Արա Աբրահամյանը կապ չունի գերեզմանի ծախսերի հետ, թյուրիմացություն է եղել: Ծախսերն արվում է Հայրապետյանի կողմից, դրանով հիմա պապիկս է զբաղվում, ես մանրամասներից տեղյակ չեմ, բայց այս լուրը ճիշտ չէ»:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանի որդին՝ Սերոբ Հարությունյանը, գլխուղեղի ուռուցքից մահացել էր բանակից զորացրվելուց մեկ տարի անց՝ 2012թ. մայիսին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան