«Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Հայաստանին, իսկ քաղաքական ուժերը...հանգստանում են»
Բլոգոսֆերա
«Հայ-թուրքական սահմանի վրա տեղի ունեցած միջադեպը՝ թուրք հովվի գնդակահարությունը, ոչ այլ ինչ է, եթե ոչ ռուսական կողմից սադրանք՝ Թուրքիային գրգռելու Հայաստանի դեմ: Սա առավել ակնհայտ է դառնում, երբ ուսումնասիրում ենք սահմանախախտման բազմաթիվ դեպքեր... Հայաստանը կանգնած է եվրոպական ընտրության ճանապարհին, ինչը հնարավորություն է տալու երկրին գնալու դեպի զարգացում, դեպի տնտեսական առաջընթաց, մինչդեռ Ռուսաստանը հակադրվում է Հայաստանին՝ ձգտելով նրան պահել իր տիրապետության դաշտում, ծրագրված կերպով հայաթափելով Հայաստանը՝ տեր կանգնել նրա տարածքներին: Եվ դեպի Եվրոպա ձգտող Հայաստանի առջև էլ այսօր Ռուսաստանը բազմաթիվ արգելքներ է դնում, գնում է դեպի սադրանքները, զինում է Ադրբեջանը՝ Հայաստանի դեմ հնարավոր պատերազմ հրահրելու նպատակով: Շատ ժամանակ չի մնացել նախաստորագրմանը, մինչդեռ հայաստանյան քաղաքական դաշտում կատարյալ անտարբերություն է ու ,,անդորր,,: Թվում էր, որ ստեղծված պատմական ու ճակատագրական իրավիճակում հայ քաղաքական ուժերը պիտի անընդհատ հանդես գային քննարկումներով, պիտի պարտադրեին Ազգային ժողովին անհապաղ վերադառնալ արձակուրդից և քննարկել ստեղծված կացությունը, պիտի անմիջապես Կրեմլյան առաջնորդներին հրավիրեին յուրատեսակ կլոր սեղանի, վճռականորեն դնեին պահանջներ, ինչպես դնում են ԱՊՀ անդամ մյուս երկրները... Ոչ, նման բաներ մեր քաղաքական ուժերից, մեր պատգամավորներից չսպասենք: Նրանց երկիրն ու նրա ապագան, հայ ժողովրդի ճակատագիրը չի հուզում, նրանք հիմա հանգստանում են, հետո կլռեն, իսկ երբ ինչ-որ բան իրենց ,,սրտով չեղավ,,՝ համաշխարհային ողբ կբարձրացնեն...
Ուրեմն, մենք քաղաքական դաշտ, քաղաքական ուժեր չունենք: Ունենք ընդամենը քաղաքական խմբակներ, որոնցից մի մասը աթոռներ է զբաղեցնում խորհրդարանում, լուծում անձնական բարեկեցության հարցեր, մյուս մասն էլ տարբեր դրամաշնորհներով կարողանում է ,,քաղցած չմնալ,,... Հետևաբար, իսկապես մեր երկրին հեղափոխություն է պետք, քաղաքական նոր ուժերի ձևավորում է պետք, որովհետև ասպարեզում եղածների հետ հույսեր կապել՝ նշանակում է ինքնակամ գնալ ու կանգնել գիլյոտինի առջև...»:
Գրառումը` Լևոն Մութաֆյանի ֆեյսբուքյան էջից:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան