«Երևանցիները տարեկան մոտ 10.000.000$ եկամուտ են բերելու մասնավորին»
Բլոգոսֆերա
Ալեն Սիմոնյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Շատ մոտավոր հաշվարկ:
Միայն Երևան քաղաքում կա մոտ 300.000 մեքենա : Եկեք ամիսը դրանցից մեկ երրորդ մասին սխալ կանգնելու համար մեկ անգամ 5000 դրամով տուգանենք, տեսնենք, թե ինչ է ստացվում:
5000 * 100.000 = 500.000.000 դրամ այն է 1.219.000$ ամսական:
Տարեկան կտրվածքով ստացվում է 14.628.000 $ սրա միայն 30% է մտնելու քաղաքային բյուջե:
Այս թեթև հաշվարկը չի ներառում այն մարդկանց քանակը, որոնք այնուամենայնիվ կվճարեն կանգառի համար:
Ստացվում է , որ Երևանը ու Երևանցիները տարեկան մոտ 10.000.000$ եկամուտ են բերելու մասնավորին: Իսկ քանի 50 դրամ կա այդ տաս միլիոն դոլարի մեջ երթուղայինների ծախսերը հոգալու համար դուք հաշվեք»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան