Հիլարի Քլինթոնն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարը քննադատել են Ռուսաստանին
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը քննադատել է Ռուսաստանին ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում Սիրիայի հարցով բանաձևն արգելափակելու համար, հաղորդում է «Reuters»-ը։ Նա հայտարարել է, որ Սիրիայի մասին բանաձևի ընդունման գործում անհնար է կառուցողական աշխատանք տանել Ռուսաստանի հետ։
48-րդ Մյունխենյան համաժողովի շրջանակներում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ ակնհայտ վտանգ կա, որ Սիրիայում տիրող իրավիճակը կվերածվի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների և հակառակորդների միջև քաղաքացիական պատերազմի։
Ինչպես արդեն հայտնել է Լուրեր.com–ը, երեկ՝ փետրվարի 4-ին, Ռուսաստանն ու Չինաստանը վետո դրեցին ՄԱԿ–ի անվանգության խորհրդում քննարկվող Սիրիայի հարցով բանաձևի ընդունման վրա։ Այս 2 երկրների դիրքորոշումը բացառում է Սիրիայի ներքին գործերին արտաքին միջամտության հնարավորությունը։
Այս որոշումը քննադատության ենթարկվեց ոչ միայն Անվտանգության խորհրդի մյուս անդամ-երկրների, այլև ՄԱԿ–ի ղեկավարության կողմից։ Մասնավորապես, ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ Ռուսաստանի և Չինաստանի այս գործողությունները նվազեցնում են ՄԱԿ–ի միջազգային հեղինակությունն ու վարկանիշը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ