Թուրքիայում դատարանը հրապարակել է «Էրգենիկոն»-ի գործով դատավճիռը
Թուրքիա
Թուրքիայում դատարանը երկուշաբթի օրը սկսել է արձակել «Էրգենիկոն» կազմակերպության անդամների գործով դատավարության վճիռը, որոնց մեղադրում են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փարձի մեջ. գրում է Sabah պարբերականը:
Դատարանը «Էրգենիկոն» կազմակերպությունը, որը մասնակցել էր 2006-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին, ահաբեկչական է ճանաչել:
Հայտնի է դարձել նաև, որ գործի շրջանակներում անմեղ է ճանաչվել 21 մարդ:
Կազմակերպության կողմից Թուրքիայի՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը վարկաբեկելու և հակակառավարական դավադրություն կազմակերպելու հարցով դատավարությունն ընթանում էր արդեն մի քանի տարի: Դավադրության կազմակերպման մեջ մեղադրվող բարձրաստիճան պաշտոնյաների թվում է նաև թուրքական բանակի գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղը,ում ցմահ ազատազրկման են դատապարտել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)