Լոնդոնում հետաձգվել է նախատեսված ավիաչվերթների 1/3-րդը
Աշխարհ
Փետրվարի 5-ին հետաձգվել են Լոնդոնի գլխավոր օդանավակայանի՝ «Հիթրոուի» նախատեսված ավիաչվերթների 1/3-րդը՝ Բրիտանիայում սկսված ուժեղ ձնաբքի պատճառով։ Հետաձգվել են Լոնդոնից Հյուսիսային, Կենտրոնական, Հարավային Եվրոպա, ԱՄՆ, ինչպես նաև Ռուսաստան կատարվելիք ավիաչվերթները։ Հաղորդում է РИА Новости–ն։
Բրիտանիայում այս տարվա առաջին ձնաբուքը լրջորեն վտանգել է ավտոմոբիլային, երկաթգծային և օդային հաղորդակցությունը։ Բրիտանական եղանակի տեսությամբ զբաղվող ծառայությունները շաբաթ օրը զգուշացրել էին հնարավոր ձնաբքի մասին, ինչպես նաև տեղեկացրել, որ ձյունը փետրվարի 5-ին կփոխակերպվի անձրևի, իսկ երկուշաբթի օրը եղանակը կտաքանա։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ