Ոստիկանության աշխատակիցները ներկայիս աշխատավարձով չեն կարողանում ընտանիք պահել
Բլոգոսֆերա
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Լրահոսում հայտնված տեղեկատվությունն այն մասին, որ երկու ոստիկան փորձել են թալանել ոսկերչական խանութը ոչ միայն պարզորոշ կերպով ցույց է տալիս, որ ոստիկանությունում կադրային փոփոխություններն անհրաժեշտություն են, այլ այն, որ ոստիկանությունում նույնիսկ միջին օղակի աշխատակիցները ներկայիս աշխատավարձով չեն կարողանում ընտանիք պահել: Պատահական չէ, որ համակարգից մեծ արտահոսք կա:
Հ.Գ. Ոստիկանության ներսում ներքին վերահսկողության ուժեղացման արդյունքում, կառուպցիոն երևույթները, կտրուկ նվազել են, սակայն ներկայիս աշխատավարձերի պայմաններում դժվար է համակարգում կտրուկ որակական աճ գրանցել»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան