ԱՄՆ անվտանգության ծառայությունն ուժեղացրել է սինագոգերի պահպանության միջոցառումները
ԱՄՆ
Ամերիկյան իրավապահ մարմիններն ուժեղացրել են սինագոգերի, հրեական մշակութային կենտրոնների և դպրոցների պահպանությունը՝ կապված Իսրայելի Անվտանգության ծառայության զգուշացման հետ, ըստ որի՝ ԱՄՆ տարածքում «հրեական հաստատությունների վրա հարձակումներ» են նախապատրաստվում։
Վտանգի մասին տեղեկացրել է ԱՄՆ–ում Իսրայելի գլխավոր հյուպատոսը, ով նամակ է ուղարկել իրավապահ մարմիններին։ Դրանում նշվում են այն հնարավոր հրեական հաստատությունները, որոնց անվտանգությունը վտանգված է։ «Մենք տեղեկություն ունենք, որ Իրանը և «Հզբոլահ» լիբանանյան ծայրահեղական խմբավորումը հարձակումներ են նախապատրաստում ողջ աշխարհի հրեաների դեմ»,– ասվում է դիվանագետի նամակում։
Անվտանգության ուժեղացված ծառայություն է իրականացվելու Նյու Յորքում, Լոս Անջելեսում, ինչպես նաև Ֆիլադելֆիայում, հաղորդում է «ИТАР-ТАСС»-ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)