«Սրանք լեվոնական են, կո'ւլ տվեք սրանց…»
Բլոգոսֆերա
Վարդան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դատական նիստի էի մասնակցում…
Առաջին իսկ րոպեներից դահլիճում թագավորում էր ծափն ու ծիծաղը: Ախր շատ էր ակնհայտ ֆարս կոչեցյալ նիստը…
Դատավորը, նայելով դահլիճում ներկաներին, դիտողություն էր անում.
- Այստեղ չի կարելի ծափահարել, ծիծաղել, դահլիճում ընդունված կարգը պահպանեք…
Ախր, այ դատավոր ջան, բա որ եկել ու մասնակցում ենք թատերական ներկայացման, ոնց կարելի է չծափահարել կարևորագույն դրվագներին, ծիծաղել կոմիկական պահերին…
Նախապատմությունը շատերիս է ծանոթ…
Ծանոթ է նաև «հարգարժան» դատարանին, մեղադրողներին, «տուժող» կոչեցիալներին…
Երկու տարի առաջ էր…
2011թ. օգոստոսի 9-էր…
Երևանի կենտրոնում, կարապի լճի հարևանությամբ…
Մի խումբ երիտասարդներ էին իջնում փողացով, երբ նրանց վրա հարձակվեց ոստիկանական հորդան` բղավելով.
- Սրանք լեվոնական են, կուլ տվեք սրանց…
Կարծես Լևոնը` Լևոն Տեր-Պետրասյանն ու «լեվոնականները»` ՀԱԿ երիտասարդները, Հայ ու Հայերն էին, իսկ իրենք թուրքեր, որ պարտավոր էին բնաջնջելու եկվորներին…
Հայհոյանքներով ու բռունցքներով հարձակվեցին երիտասարդների վրա ու` պարսկական հարբած փղերի պես ոտնատակ տալով ներկաներին, ստիպողաբար «բերման» ենթարկեցին նրանց ու լավաշի պես «գործ թխեցին», իրականացնելով նախօրոք կազմած զավեշտալի իրենց սցենարը, անտաղանդ հիշաչար սցենարիստով ու բեմականացնող ռեժիսորներով…
Ու … դատապարտվեցին…
Ինչ անես, ոստիկանական բռնապետության են վերածել մեր լուսե երկիրը…
Ու այս ֆարսը' դատ ու դատաստանը, շարունակվում է արդեն երկու տարի…
Շարունակությունն ավելի զավեշտալի է…
Շարունակությունը օգոստոսի իննին է, ճիշտ երկու տարի անց այն օրից, ինչ տեղի ունեցան այդ զավեշտալի դեպքերը…»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան