ԱՄՆ–ն պահպանում է իր ռազմական ներկայացվածությունը Եվրոպայում. Պենտագոն
ԱՄՆ
ԱՄՆ պահպանում է իր ռազմական ներկայացվածությունը Եվրոպայում՝ չնայած մոտ ժամանակներս այնտեղից դուրս է բերելու ևս երկու զինվորական գումարտակ։ Այս մասին է հայտնել ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան՝ ելույթ ունենալով Անվտանգության հարցերով կազմակերպված Մյունխենյան համաժողովի ժամանակ։
«Մեր ռազմական ներկայացվածությունը Եվրոպայում միևնույն է ավելին է լինելու, քան աշխարհի այլ տարածաշրջանում, ոչ միայն այն պատճառով, որ Եվրոպայում խաղաղությունն ու անվտանգությունն ԱՄՆ համար ծայրահեղ կարևոր են, բայց նաև այն պատճառով, որ Եվրոպան մնում է ԱՄՆ–ի հիմնական գործընկերը դիվանագիտության և ռազմական գործողությունների իրականացման ոլորտներում։ Մենք դրա ականատեսն ենք եղել Լիբիայում անցած տարի, և մենք դրա ականատեսն ենք ամեն օր՝ Աֆղանստանում»,– հայտարարել է Պանետան։
Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, Վաշինգտոնը որոշել է դուրս բերել Եվրոպայում տեղակայված իր 4 զինվորական գումարտակներից 2-ը՝ թվով մոտ 7 հազար զինվորի։ Մեկական գումարտակ կմնա Գերմանիայում և Իտալիայում։ Պանետայի խոսքերով՝ ԱՄՆ դրանից հետո էլ Եվրոպայում կունենա 37 հազար զինծառայող։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)