Աբորիգենները Նոր Զելանդիայի վարչապետի վրա հարձակման փորձ են արել
Աշխարհ
Մաորի ցեղի ներկայացուցիչները Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Կիին վիրավորական արտահայտություններով են դիմավորել՝ օրինակ վերցնելով Ավստրալիայի աբորիգեններից, որոնք մի շաբաթ առաջ Ավստրալիայի Օրվա տոնակատարությունների ժամանակ հարձակվել էին երկրի վարչապետ Ջուլիա Հիլարդի վրա:
Միջադեպը տեղի է ունեցել, երբ Կին պետական տոնի նախօրեին ժամանել է Օկլենդից 200 կմ հեռավորության վրա գտնվող այն տարածք, որտեղ ավանդաբար հավաքվում են մարաե ցեղախմբի անդամները: Հենց այս տարածքում է 1840-ին եվրոպացիների ու աբորիգենների միջև ստորագրվել խաղաղության համաձայնագիրը:
Հիշեցնենք, որ Ավստրալիայում էլ մեկ շաբաթ առաջ աբորիգենների իրավունքների պաշտպանները փակել էին այն rեստորանը, որտեղ գտնվելիս է եղել վարչապետ Հիլարդը: Ակցիայի մասնակիցները վարչապետին ռասիստ էին անվանել: Արդյունքում Հիլարդը ստիպված էր եղել դիմել ոստիկանության օգնությանը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ