Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալա Սալեհի վրա կոշիկ են նետել
ԱՄՆ
Մի քանի տասնյակ ցուցարար բողոքի ակցիա են իրականացրել Նյու Յորքի կենտրոնում՝ Ritz-Carlton հյուրանոցի մոտ, որտեղ այժմ բնակվում է Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալա Սալեհը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը։
Ցուցարարները Սալեհի ուղղությամբ կոշիկ են նետել այն պահին, երբ նա դուրս գալիս է եղել հյուրանոցից, սակայն այն իր նշանակետին չի հասել։
Ի պատասխան՝ Սալեհը ժպտացել և ձեռքով ողջունել է ցուցարարներին։
Հիշեցնենք, որ Եմենի նախկին նախագահը հունվարի 29-ից բուժման նպատակով գտնվում է ԱՄՆ-ում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)