«Իշխանությունները պետք է քաջ գիտակցեն, որ կատարվում է սերնդափոխություն»
Բլոգոսֆերա
Արմեն Մխեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հետաքրքիր մի մի բացահայտում: Երբ փողոցով քայլում էի ու կոչ անում որ չվճարեն 100 դրամից ավել, մարդկանց ռեակցիաները տարբեր էին: Բայց կա մի հետաքրքիր ու նաև բացատրելի ֆենոմեն: Երբ երիտասարդներին էի մոտենում ու ասում մի վճարեք, մեծամասնությունը միանգամից ասում էր՝ չենք վճարելու, երբ միջին տարիքի անձանց էի մոտենում, ասում էին՝ մեկա բան չի փոխի, ինչի՞ եք ընկել փողոցները, իսկ երբ տարեցներին՝ ապրեք բալա ջան...
Այս ամենից կարելի է մի հետևություն անել: Այսօր Հայստանում միջին տարիքի անձինք ամենաանտարբերն են ցանկացած հարցի վերաբերյալ, ինչից միանշանակ օգտվում է իշխանությունը: Նրանց անտարբերությունը ինչ-որ առումով կարելի է բացատրել: Նրանք տեսել են ցուրտ ու մութ տարիներ, պատերազմ և այլն ու ամեն ինչ համեմատվում է այդ ժամանակաշրջանի հետ: Երիտասարդ սերունդը նման համեմատություն չի դնում, հետևաբար չի կարող հանդուրժել անարդարաթյուն, իսկ մեծահասկաներն արդեն համարում են, որ կորցնելու բան չունեն:
Իշխանությունները պետք է քաջ գիտակցեն, որ կատարվում է սերնդափոխություն. նոր սերունդը չի կարող հանդուրժել կամայականություններն ու այն վարքագիծը, որով իշխանությունը փորձում է առաջ շարժվել: Մնում է իշխանությունը «սերնդափոխվի»»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան