Աշխարհահռչակ կինոռեժիսոր Մայքլ դը Գրեյը զոհվել է ավիավթարից
Գիտություն և Մշակույթ
Վավերագրական ֆիլմերի աշխարհահռչակ ռեժիսոր Մայքլ դը Գրեյն Ավստրալիայում զոհվել է ավիավթարից։ Ուղղաթիռը, որում միևնույն ժամանակ գտնվել է նաև սցենարիստ և պրոդյուսեր Էնդրյու Ուայթը, թռիչքից անմիջապես հետո վայր է ընկել։ Նրանց զոհվելու մասին տեղեկությունները պաշտոնապես հաստատվել են մարմինների նույնականացման զննությունից հետո։
Մայքլ դե Գրեյը հայտնի է օվկիանոսների և անդրծովյան աշխարհի մասին նկարահանած ֆիլմերով, որոնք բազմաթիվ անգամներ արժանացել են տարբեր հեղինակավոր կինոփառատոնների մրցանակների։
Նրա ֆիլմերն արժանացել են «AMMY» և «BAFTA» կինոփառատոնների բարձր մրցանակներին։ Նա համագործակցել է BBC-ի և National Geographic, Public Broadcasting Service հեղինակավոր ընկերությունների հետ, նչպես նաև մասնակցել է Ջեյմս Քեմերոնի՝ «Տիտանիկ» ֆիլմի ստորջրյա նկարահանումներին, հաղորդում է BBC Russian–ը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում