«Վեհը գնացած, փառը մնացած. «Վեհափառ»...»
Բլոգոսֆերա
Սերգե Կանայանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Հեղափոխական իրադրություն է Մայր Աթոռում : Գարեգին Բ-ի գլխին սև ամպեր են կուտակվել:Այդ գործընթացը վաղուց է սկսվել,ուղղակի հիմա հոգևորականների համբերության բաժակը լցվել է:Օրինակ, երկու տարի առաջ Շվեյցարիայի թեմից տեր Աբելն էր սպառնում դատի տալ Գարեգին Բ-ին, օրերս Երուսաղեմի Հայոց պատրիարքն էր կշտամբել, դրանից առաջ տեր Մանուկ քահանան էր ըմբոստացել՝ «Տեր Մանուկ քահանա Մնացականյան կոչվեմ թե Գենադի Մնացականյան՝ դրանով իմ առաքելությունն ու փրկությունը չի խափանվում»:Բոլոր դեպքերն ու անհնազանդության համար կարգալույծ հռչակվածների անունները թվել հնարավոր չէ:
Եվ հետո, հենց այնպես այսքան զուգադիպություններ չեն լինում՝ Գարեգին Բ-ի դեմ անհնազանդության մթնոլորտ է ձևավորվել, ավելին, սարկավագից սկսած վերջացրած արքեպիսկոպոսով , շատերը դժգոհում են, հոգևոր դաշտում մի տեսակ բարոյալքում է նկատվում:Իսկ այդ ամենի գլուխ կանգնած է «Վեհափառը», որի վեհը գնացել, փառն է մնացել ...
Ի դեպ, ցանկացած «յուղոտ»տեղ, հոգևորականներին հենց այնպես չեն տրվում, դրանք Գարեգին Բ-ի կողմից աճուրդի են հանվում՝ ով կտա ավելին:Հիմա նոր տեղ է բացվել՝ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդի տեղը:Իսկ «Վեհափառ հայրապետը» հայտնի է իր առևտրականի ու գործարարի ջիղով :Պատահական չէ նաև, որ լեզվի ինստիտուտը քանդել տվեց, որպեսզի երևանյան նստավայր հիմնի քաղաքի սրտում , այսինքն «պերերիվի» տեղ ...
Հ.Գ. Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու տեր Վահրամը հաստատեց, որ այնուամենայնիվ ստացել են Երուսաղեմի Հայոց պատրիարքի նամակը, բայց Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի էլեկտրոնային հասցեից»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան