Եմենը պատրաստվում է Ալ Քաիդայի հարձակումներին
Մերձավոր Արևելք
Եմենում խստացվում են անվտանգության միջոցառումները` պայմանավորված Ալ Քաիդա ահաբեկչական խմբավորման կողմից սպասվող սպառնալիքներով: Մայրաքաղաք Սանայում հերթապահում են զինված ուժերը, քաղաքի փողոցներում տանկեր են հայտնվել. գրում է BBC -ն:
Խստացված հսկողության տակ են վերցվել նաև օտարերկրյա դեսպանատները, կառավարական շինություններն ու օդանավակայանը: Սանայում տեղակայվել են հսկիչ անցումային կետեր: Բարձրաստիճան պաշտոնյաներին խորհուրդ են տալիս սահմանափակել քաղաքում իրենց երթևեկությունը:
Եմենի հատուկ ծառայություններում BBC-ի աղբյուրները հայտնել են, որ վերջին օրերի ընթացքում Սանա են տեղափոխվել Ալ Քաիդայի տասնյակ գրոհայիններ: ԵՆթադրաբար, նրանք պայթյուններ են նախապատրաստում մահապարտ ահաբեկիչների մասնակցությամբ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան