«Հերմինե Նաղդալյանը՝ Գալուստ Սահակյանի ոճի մեջ է»
Բլոգոսֆերա
Կոստանտին Տեր-Նաքալյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Փաստորեն ՀՀԿ-ն ոչ միայն չի ամաչում գրեթե ամբողջական կազմով «Գենդերային հավասարության մասին» օրենքին կողմ քվեարկելիս, այլև մի բան էլ անցել է ագրեսիվ հակահարձաակման, համենայն դեպս, ի ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի: Տիկին Նաղդալյանը՝ անդրադառնալով բարձրացած աղմուկին մի հայտարարություն է արել, որ Գալուստ Սահակյանի ոճի մեջ է: Մեջբերում եմ.
«Հատկանշական է, որ հատկապես կարծրատիպերով ներշնչված տղամարդիկ են ընդգրկված այդ պայքարում, ովքեր վախենում են «իրենց կնիկների» նկատմամբ ճղճիմ իշխանության համար կամ իրենց տաքուկ տեղերը կորցնելուց: Մեկ բան անկասկած է՝ կան ճշմարտություններ, որոնք ապացուցման կարիք չունեն, քանզի արմատավորված են քաղաքակիրթ մարդկության մշակույթի եւ կենսափորձի մեջ՝ կանայք, ի տարբերություն տղամարդկանց, հանրային կյանք են բերում ավելի շատ մարդասիրություն, բարություն, բարոյականություն, եւ սա աներկբա է բոլոր երկրների ու ժամանակների համար:
Այստեղ գումարվեցին մի քանի հանգամանքներ, անգործ մնացած պարապ մարդիկ, որոնք անելիք չունեն, մարած պարտատոմսեր, որ մտածում են, թե ինչպես վերականգնվեն իրենց ու քաղաքական աղբանոցից փորձեն վերադարձնել իրենց: Էլ չեմ անդրադառնում այն ուղեղներին, որոնք տառապում են «պերմանենտ դավադրության տեսություններով» կամ ամենուրեք մեզ համար հակառակորդներ են փնտրում»:
Նախ եկեք հասկանանք, որ հենց հայտրարության սկզբից ականատես ենք լինում բացարձակապես անհեթհեթ պնդման, որը՝ դեմագոգիայի կանոնների համաձայն մատուցվում է «կան ճշմարտություններ, որոնք ապացուցման կարիք չունեն» սոուսով, թե բա հանկարծ չվիճեք, էս աքսիոմ ա ու հետո դրան հավելում են լրիվ մերկապարանոց ինչ որ մի պնդում, այս դեպքում հետևյալը.
«կանայք, ի տարբերություն տղամարդկանց, հանրային կյանք են բերում ավելի շատ մարդասիրություն, բարություն, բարոյականություն, եւ սա աներկբա է բոլոր երկրների ու ժամանակների համար:»
Սկսենք նրանից, որ չկա ՈՉ ՄԻ նման հետազոտություն, որը դեռ մի բան էլ աներկբա ցույց կտար տիկին Նաղդալյանի դարակազմի թեզի իրավասիությունը: Կանայք հանրային կյանքում ավելի քիչ են ներգրավված եղել, քան տղամարդիկ, բայց եթե վերցնենք ամենավայրենի ու դաժան առաջնորդների ցուցակը, ապա կտեսնենք, որ այնտեղ հավասարապես ներկայացված են թե՛ կանայք, թե՛ տղմարդիկ: Ես չեմ ուզում ոչ մի կերպ թերագնահատել սիրելի կանանց, բայց այն ինչ Նախդալյանն է ասում բացարձակ ապսուրդ է ու ասածիս վառ ապացույցն էլ թող լինի Հուանա Խելագարը, Եղիզաբեթ 1-ինը, Արյունոտ Բարոնեսսան... Հիլարի Քլինթոնը վերջիվերջո:
Հենվելով այս անհիմն պնդման վրա, տիկին Նաղդալյանը հայտարարում է, որ օրենքի դեմ բողոքում են կամ ինչ որ քաղաքական դիակներ, կամ տղամարդիկ, ովքեր փորձում են պահպանել իրենց իշխանությունը, կամ էլ պառանոյիկներ, ովքեր տարված են դավադրությունների տեսությունով:
Ինչ-ինչ, բայյց ՀՀԿ-ն էդպես էլ չսովորեց, որ հասարակության ինչ որ խմբերի մասին խոսելիս ՉԻ ԿԱՐԵԼԻ տապոռի նման անընդհատ ընդհանրացնել բոլորին ու ինչ որ կլիշեների մեջ դնել: Նախ, գենդերային օրենքի մասին հիմնականում դեմ են արտահայտվել գոնե իմ դիտարկումներով, հենց կանայք, երկրորդը, դեռ չեն լսվում ոչ մի քաղաքական գործիչների ձայներ և երրորդ, «պեռմանենտ դավադրության տեսությունը» չգիտեմ, բայց որ էդ 15 տարվա մեջ ականատես եղանք, որ ՀՀԿ-ն պեռմանենտ երկրի հերն ա անիծում, դա փաստ ա, ուստի լավատեսություն չեն տածում մարդիկ նաև այս պարագայում, առավել ևս, որ չգիտես ինչու, նույն ՀՀԿ-ն ու առհասարակ իշխանությունները, ինչ որ մութ խաղեր են խաղում. խորացված բանակցում են ԵՄ-ի հետ, հայտարարում են, որ բանակցություններն ավարտված են ու առանցքային հարցերի շուրջ, բայց հետևողականորեն չեն հրապարակում բանակցվող փաստաթղթերի տեքստը, փոխարենը, տեսնում ենք ոնց են սենց անասուն օրենքներ ընդունում մեր մոտ...
Նաղդալյանից էլ չէի սպասում էս տիպի պարզունակ մենաբանությունա-կռուտիտներ...»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան