«Լիսկային «մատաղ կանեն»»
Բլոգոսֆերա
Արմեն Առաքելականը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
««Առավոտը» գրում է, որ Գորիսի՝ 1992–94թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը հայտարարել է, որ ինքը չի ընդունել ոստիկանության հրավերը և չի ընդունի,մ քանի դեռ Լիցկայի նկատմամբ քրեական գործ չեն հարուցել ու չեն կալանավորել:
Հարությունյանը հայատարարել է նաև, որ եթե Լիցկան ու էլի մի քանի առանցքային դեմքեր, ում հետ նա տարիներ շարունական ահաբեկել է Սյունիքը, ձերբակալվեն, ապա նա ինքը կներկայանա ոստիկանություն ու կանի հնարավորը, որպեսզի օգնի քննությանը:
Գորիսի նախկին քաղաքապետը վստահ է, որ դա հնարավոր է միայն Սերժ Սարգսյանի անմիջական ներգրավումով, այսօնքն եթե նախագահի կողմից նման հստակ հրաման լինի, ապա իրավապահներին հենց դա էլ պետք է և այժմ նրանք միայն դրան են սպասում:
Ճիշտն ասած մի տեսակ կասկածում եմ, որ անձամբ Լիցկայի դեմ որևէ պատժամիջոցներ կկիրառվեն, չնայած նման հավանբականությունը չէի բացառի, որովհետև դա կլիներ շատ մեծ ու դրական փիառ քայլ նախագահի կողմից, որը մի որոշ ժամանակով կմեղմեր լարվածության աստիճանը հասարակությունում, առավել ևս, երբ առկա պայմաններումն այն միայն աճում է ու աճում է տնտեսական վիճակի վատթարացմանը զուգահեռ:
Այնպես որ, պետք չէ բացառել, որ Լիցկային մատաղ կանեն, հանուն կայունության հարատևման»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան