Մաքքեյնը Պուտինին կրկին հիշեցրել է «Արաբական գարնան» մասին
ԱՄՆ
ԱՄՆ սենատոր Ջոն Մաքքեյնը մեկ անգամ ևս Ռուսաստանի վարչապետ, «Единая Россия» կուսակցությունից առաջադրված նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինին հիշեցրել է արաբական հեղափոխությունների մասին։
«Հարգելի՛ Վլադ, «Արաբական գարունը» արդեն քո հարևանությամբ է գտնվում», – այս մասին Մաքքեյնը գրել է Twitter–ի իր էջում։
Մաքքեյնը, որը 2008 թվականի ԱՄՆ–ի նախագահական ընտրություններում Բարաք Օբամայի հիմնական մրցակիցն էր, իր մեկնաբանությունն է թողել «The New York Times» թերթում փետրվարի 4–ին Ռուաաստանում անցկացված ընդդիմության և Պուտինի կողմնակիցների հանրահավաքի թեմայով՝ «Սաստիկ սառնամանիքի պայմաններում ցուցարարները հավաքվել են Մոսկվայի հրապարակում» հոդվածի տակ, հաղորդում է BBC Russian–ը։
Հիշեցնենք, որ Մաքքեյնը 2011 թվականի սեպտեմբերին, երբ հայտնի դարձավ, որ Պուտինը պայքարելու է Ռուսաստանի նախագահի պաշտոնի համար, իր միկրոբլոգում գրել էր «Ինչպիսի՜ ցնցող նորություն»։ Ավելի վաղ նա Պուտինին «վատ տղա» էր անվանել և նրա հետ հանդիպման ժամանակ նրա աչքերի մեջ «նկատել» էր երեք տառ՝ «К» «Г» «Б»։
Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆիի սպանությունից հետո Մաքքեյնը Twitter–ի իր էջում գրել էր, որ շուտով «Արաբական գարունը» հասնելու է Ռուսաստան։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)