Թուրքիայի պետնախարարը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների մասին
Թուրքիա
Հայաստանի ղերավարությունը համարձակություն չունի՝ պատասխանելու բոլոր արխիվները բացելու մեր առաջարկին։ Նման հայտարարություն է արել Եվրամիության հարցերով Թուրքիայի պետնախարար Էգեմեն Բաղըշը՝ «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի Talk to Al Jazeera հաղորդման ժամանակ։ Բաղըշն այդպիսով իր դիրքորոշումն է արտահայտել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ՝ հիշեցնելով մի քանի տարի առաջ Թուրքիայի վարչապետի կողմից հայկական ղեկավարությանը գրված նամակի մասին։
«Մեր վարչապետը նամակ էր գրել, որում հայտնել էր, որ եթե իրենք պատրաստ են ուսումնասիրել իր պատմությունը, մենք նույնպես պատրաստ ենք։ Առաջարկվել է բացել բոլոր արխիվները, երկու երկրների պատմաբաններից կազմված հանձնաժողով ստեղծել, հարցն ուսումնասիրել գիտական, պատմական, քաղաքական և մարդաբանական տեսանկյուններից։ Գիտնականները զեկույց կպատրաստեին, և մենք ըստ այդմ որոշում կկայացնեինք»,-ասել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)