Արամ Սիմոնյանը դժգոհ ուսանողների պահանջը համարում է անտրամաբանական
Բլոգոսֆերա
Լևոն Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վաղը մի խումբ ակտիվիստներ Կառավարության շենքի դիմաց ակցիա են իրականացնելու՝ ուղղված բուհերում վարձավճարների բարձրացմանը: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը վարձավճարների բարձրացման ,,ինքնատիպ,, մեկնաբանություն ունի.
,,Ռեկտոր Արամ Սիմոնայնն «Ազատություն» ռադիոկայանին հետ զրույցում ասաց, որ միայն այս կերպ հնարավոր է բարձրացնել դասախոսների աշխատավարձը և հավելեց, որ դժգոհ ուսանողների պահանջը համարում է անտրամաբանական, իսկ բարձրացված 100 հազար դրամը համարում է չնչին գումար մատուցվող ուսման դիմաց:
«Ուսումը չի կարող ձրի լինել: Եթե մենք պահանջում ենք միջազգային չափանիշներով որակյալ ուսուցում, բայց ասում ենք, այդ ուսուցումը պետք է լինի քիչ ֆինանսով՝ այդպիսի բան չի կարող լինել հասկանու՞մ եք, դա կլինի աճպարարություն է: Սա կբերի նրան, որ միջակությունը սկսի դասավանդել: Սա՞ են ուզում ուսանողները , եթե դա են ուզում՝ խնդրեմ, մենք դրան կգնանք »,- ասաց Սիմոնյանը(ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ռադիոկայան):
ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Արամ Սիմոնյանը ակադեմիայից ամեն ամիս ստանում է 100 հազար դրամ՝ գիտության մեջ ոչինչ չանելու, առավել արժանավորների տեղն զբաղեցնելու համար, ուստի այս մարդու համար 100 հազար դրամը չնչին գումար է: Որքա՜ն պետք է ցինիկ ու անբարո լինի մարդը, որ 100 հազար դրամը համարի չնչին գումար, երբ գիտության դոկտորների միջին աշխատավարձը 55 հազար դրամ է... Ուրեմն, ինչքա՜ն է գռփել ու թալանել այս հակագիտական երևույթը, որ նման լկտի հայտարարություններ է անում: Նա խոսում է այն մասին, որ վարձերի բարձրացմամբ՝ նպատակ ունեն պայքարել միջակության դեմ: Եթե սա ճիշտ է, ապա հենց իրենից պետք է սկսել՝ իսկապես գիտական միջակությանը դուրս դնելով համալսարանից: Ինչպե՞ս է պարոն Սիմոնյանը որոշելու միջակություններին, երբ այսօր մի շարք ֆակուլտետներ հենց իր համաձայնությամբ ղեկավարում են միջակից էլ ցածր ,,մասնագետներ,, , երբ շա՜տ վաղուց ԵՊՀ-ն չի համարում երկրի ամենաառաջավոր բուհը...
Անտրամաբանական է համարում ԵՊՀ ռեկտորը 100 հազարի դեմ պայքարը: Իսկ անտրամաբանակա՞ն չէ, որ պետական բուհը վճարովի կրթություն է տալիս: Ողջ աշխարհում պետական համարվող առաջատար բուհերում վարձավճարներ չկան, մինչդեռ Հայաստանն այս առումով ևս տարբերվում է շատերից: ԵՊՀ ռեկտորը վարձերի բարձրացմամբ՝ կամենում է բարձրացնել դասախոսների աշխատավարձերը... Սուտ է, հերթական գռփումներն է իրականացնելու, որովհետև ԵՊՀ-ն լինելով ՀՀ 100 խոշոր հարկատուներից մեկը, ունի ահռելի ֆինանսական մուտքեր, որոնք տնօրինվում են ռեկտորի և նրա համախոհների կողմից... Արամ Սիմոնյանը կարծես չի նկատում, որ ԵՊՀ-ն ևս դասվում է ամենակոռումպացված բուհերի շարքին, որ այստեղ մեծ թիվ են կազմում անվճար համակարգի այ ուսանողները, որոնք սերում են մեծահարուստների ընտանիքներից, որ իրավաբանական և միջազգային հարաբերությունների ֆակուլտետները վաղուց դարձել են ,,էլիտար,,՝ իրենց դռները բացելով միայն մեծահարուստների և պաշտոնյաների զավակների առջև...
Հակագիտական այս երևույթի առջև փակվեցին դեպի ակադեմիկոսություն տանող ճանապարհները, ՀՀ ԳԱԱ նախագահությունում հասկացան, որ իրավունք չունեն ակադեմիկոսների շարքերում տեղ տալ միջակից ցածր գիտնականին: Ուրեմն, ժամանակն է, որպեսզի ցինիկ ու լկտի հայտարարությունների համար, վարձավճարների չհիմնավորված բարձրացումների, կրթության ոլորտում սոցիալական սանդղակավորման համար այս մարդը հեռացվի նաև ռեկտորի պաշտոնից: Ես, իհարկե, չեմ կարծում, թե ԵՊՀ կառավարման խորհրդի նախագահը կնախաձեռնի այս քայլը: Նրա համար ձեռնտու են տգետ ու հղփացած ղեկավարները... Համալսարանի առաջավոր ուսանողությունը պիտի հեռացնի Արամ Սիմոնյանին իր պաշտոնից...»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան