«Քաղաքի գլխավոր ճարտարապետին փոխել են ավելի վատ թեկնածուով»
Բլոգոսֆերա
Լուսինե Մնացականյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Ուրեմն 1999թ, երբ Քոչարյանը էս Նարեկ Սարգսյանին Պոլիտեխնիկի դեկանից բերեց դարձրեց քաղաքի գլխավոր ճարտարապետ, ես` դեռեւս համեստ ուսանող, առաջին անհամարձակ քայլերս էի անում գալիք նվաճումներիս ճանապարհին, եւ հենց էդ ժամանակահատվածում երջանկություն ունեցա տեւական ժամանակ աշխատել ճարտարապետների հետ, ովքեր իրենց մասնագիտական արժեքավոր փորձով, ծանրակշիռ խորհուրդներով ահագին օգնեցին ու ուղղորդեցին ակտիվ սկսնակիս: Աշխատանքի բերումով առնչություն կար նաեւ իր որոշ համակուրսեցիների հետ: Հիշում եմ մարդիկ ոնց էին ոգեւորվել, ասում էին, Նարեկը վատ ճարտարապետ ա, բայց լավ տղա ա, եւ քնի որ լավ տղան գիտի, որ ինքը վատ ճարտարապետ ա, հետեւաբար նախագծային առաջադրանքներում, քաղաքշինական հարցերում զգույշ ու ավելի իրատեսական կլինի: Իհարկե ժամանակը ուրիշ բան ցույց տվեց:
ՀԳ. Երեկ իմացա որ քաղաքի գլխավոր ճարտարապետին փոխել են: Բայց հետո… երբ իմացա ո՞վ ա փոխարինողը, հասկացա… մեր մոտ սուրբ սկզբունք կա… բեթար, էլ բեթար, բեթարից բեթար, սարսափելի բեթար»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան