Միջոցներ են ձեռնարկում թշնամու տարածքն անցած զինվորին հետ վերադարձնելու ուղղությամբ
Բլոգոսֆերա
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ս.թ. օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը` ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ընթացքում, ըստ նախնական տեղեկությունների տեղանքում չկողմնորոշվելու պատճառով, հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում է հայտնվել ԼՂՀ ՊԲ N զինծառայող, 1991թ. ծնված շարքային Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը:
Հայկական կողմը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն համատեղ քայլեր են ձեռնարկում Հ. Ինջիղուլյանի նկատմամբ մարդու իրավունքների միջազգային չափանիշների և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով նախատեսված բոլոր երաշխիքներն ապահովելու և վերջինիս հնարավոր սեղմ ժամկետում հետ վերադարձնելու ուղղությամբ»:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում