ԱՄՆ-ը ռազմական փորձագետներ է ուղարկում Վրաստան
Վրաստան
Վրաստանի Պաշտպանության նախարար Բաչո Ախալայան հայտարարել է, որ Վրաստանի և ԱՄՆ-ի միջև պաշտպանության ոլորտում համագործակցությունը զարգացման նոր փուլ է թևակոխում։ Նա ասել է, որ «եթե նախորդ տարիներին, երկու երկրների միջև պաշտպանական ոլորտի համագործակցությունը ուշադրություն էր դարձնում Վրաստանի ռազմական ուսուցման վրա, որը մասնակցել է Իրաքում և Աֆղանստանում խաղաղապահ գործողություններին, իսկ այժմ խոսքը գնում է ԱՄՆ–ի կողմից Վրաստանի պաշտպանության և անվտանգության ոլորտում լուրջ օգնության մասին»։
Ախալայան ասել է, որ փետրվարի 2–ին Բրյուսելում ԱՄՆ–ի Պաշտպանության նախարար Լեոն Պանետային հետ հանդիպման ընթացքում քննարկել են պաշտպանության և անվտանգության ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության հեռանկարները։ Վերջինս նաև նշել է, որ այդ նպատակով մոտակա ժամանակներում Վրաստան է ժամանելու ԱՄՆ–ի ռազմական ոլորտի փորձագիտական խումբը՝ նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու համար, հաղորդում է Грузия Online–ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)