«Դավայ դասվիդանիյա...չեմ պատրաստվում վճարել»
Բլոգոսֆերա
Անի Քոչարը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Ինչ կարմիր գծանշում, ինչ բան, միայն դա էր մեզ պակասում. բավական չէ օրը մի նոր հարկ կապեն գլխներիս: Մեկն ասի, այն, որ մարդն ավտոմեքենա է վարում, դա դեռ չի նշանակում, որ պարապ փողեր ունի ձեզ տալու: Ամեն խաղ խաղացել էինք, մնացել էր սարի սմբուլը: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեր քաղաքային և, առհասարակ հայրենի իշխանությունները քնում արթնանում միայն մեկ բան են մտածում էլ ինչպես և որտեղից «փող սարքել»: Եկեք կլինի դուք նախ վերջնականապես մեր քաղաքի ճանապարհները կարգի բերեք, որ մեր մեքենաներին չլացացնի, հետո նոր կմտածենք ձեր այդ կարմիր գծանմուշների մասին:
Մի խոսքով, ասելիքս այն է, որ սիրելի հայեր, վարորդներ ՉՎՃԱՐԵՔ: Ես չեմ պատրաստվում վճարել մի ընկերության, որը այդ գումարների կռճոմներն է միայն պետությանը տալու, մնացածն իր ծակ գրպաններն է լցնելու: Ես գերադասում եմ վճարել օրվա հացի խնդիր լուծող մարդուն վճարել' հաճախ տարեց և կամ հաշմանդամ աշխատակիցներին, քան ձեզ: Հավաքեք ձեր կարմիր ներկերը, վերացրեք արդեն իսկ ներկածները ու գնացեք ձեզ համար եկամուտի ու թալանի այլ աղբյուրներ գտեք: «Դավայ դասվիդանիյե....»:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում