«Ինչքա՞ն կարելի է ձեռք առնել մարդկանց»
Բլոգոսֆերա
Արտավազդ Եղոյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
««Երևանջուրն» այս ամառվա ընթացքում արդեն 5-րդ անգամ է անջատում ջրամատակարարումը մեր թաղամասում (Շենգավիթ համայնք): Ասում են՝ ընտրովի զգուշացնում են հեռախոսազանգի միջոցով: Երեկ առաջին անգամ բախտ ունեցա տեղեկացված լինել առ այն, որ օգոստոսի 9 - ին՝ ժ. 9-ից 22-ը, պետք է կրկին դադարեցվի ջրամատակարարումը: Սակայն այն դադարեցվեց նախորդ օրը՝ 8-ի երեկոյան, հնարավորություն չտալով մարդկանց գոնե որոշ քանակությամբ ջուր հավաքել մի ամբողջ օր ջրազուրկ լինելուց պաշտպանվելու համար: Եվ դեռ ցինիկաբար, հեռախոսափողից ռոբոտային ձայնով հայցում են մեր ներողամտությունը:
Չեմ հասկանում, ինչքա՞ն կարելի է ձեռք առնել մարդկանց: Լավ, մինչև ե՞րբ...»:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում