«VivaCell MTS-ը խաբում է ազգաբնակչությանը»
Բլոգոսֆերա
Դավիթ Թաշչյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«VivaCell MTS-ի գովազդը առ այն, որ ռոմինգը Վրաստանում կազմում է 55 դրամ՝ (մուտքային և ելքային զանգերի համար) սուտ է: Վերոնշյալ օպերատորը անհիմն գովազդ է տարածում և մոլորության մեջ գցում իր բաժանորդներին: Ռոմինգը Վրաստանում ելքային զանգերի համար իրականում կազմում է 850 դրամ 1 րոպեի համար: Ռոմինգը ակտիվացնելուց հետո նախ կարճ հաղորդագրություն է գալիս, որ րոպեավճաևը կազմում է 850 դրամ, ապա նոր հաղորդագրություն է ստացվում, որ ելքային և մուտքային զանգերի համար րոպեավճարը կազմում է 55 դրամ, բայց ելքային զանգ կատարելուց գանձվում է 850 դրամ 1 րոպեի համար:
Հարգելի VivaCell MTS-ի բազանորդներ, մի՝ խաբնվեք նման էժանագին գովազդներին և մի՝ ակտիվացրեք ռոմինգ ծառայությունը:
VivaCell MTS-ի բաժանորդ Դավիթ Տաշչյան»:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում