Ստամբուլում ցուցարարները հարձակվել են Սիրիայի հյուպատոսարանի վրա
Թուրքիա
Երեկ Թուրքիայում մի քանի հարյուր ցուցարարներ բողոքի ակցիա են անցկացրել Ստամբուլում գտնվող Սիրիայի հյուպատոսարանի դիմաց՝ իրենց վրդովմունքն արտահայտելով Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների առթիվ։ Ցուցարարները հնչեցրել են Բաշար Ասադի դեմ ուղղված կոչեր, իսկ առավել վրդովված և ոգևորված մի խումբ փորձել է ներխուժել հյուպատոսարանի շենք։
Ոստիկանությանը հաջողվել է, արցունքաբեր գազ օգտագործելով, կանխել մոտ 50 հոգուց կազմված խմբի մուտքը հյուպատոսարան, ինչից հետո շենքի հսկողությունն ուժեղացվել է՝ հետագայում հնարավոր նման հարձակումներից պաշտպանվելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)