«Կարմիր գծեր են քաշում. ժողովուրդը գժված էր»
Բլոգոսֆերա
Մհեր Ղալեչյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Գալիս եմ Սախարովի հրապարակ ու ի՞նչ տեսնեմ. կարմիր գծեր են քաշում՝ վճարովի ավտոկայանատեղի են դարձնում: Ամբողջ հրապարակը: Ասում եմ իրավունք ունե՞ք այստեղ կարմիր գծեր քաշելու, մեկը հանեց մի ճմռթած թուղթ ցույց տվեց. ոչ մի կնիք, բլանկ, ստորագրություն, մատիտով նշած գծագրություն էր: Վերջ:
Տեղի ժողովուրդը գժված էր. իրենց հայաթի դեմը այսուհետ չեն կարող մեքենա կանգնեցնել: Բոլորն էլ նույն բանն էին ասում. այս բիզնեսում Սաշիկը Քեթրինի Միհրանի հետ 2 մլն դոլար փող է դրել: Բա շուտ ասեիք, իմանայինք»:



















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում