Բոլոր դպրոցներում ռազմական պատրաստականության դասընթացներ են անցկացվելու
Աշխարհ
Չինաստանի պաշտպանության նախարարության որոշմամբ երկրի բոլոր դպրոցներում ռազմական պատրաստականության դասընթացներ են անցկացվելու։ Դասընթացները կանցկացվեն նաև երկրի բոլոր բուհերում։ Տեսական դասընթացը կտևի 2-3 շաբաթ, իսկ գործնական դասընթացը՝ 2 շաբաթ:
«Ռազմական պատրաստականության դասընթացների կազմակերպումը դաստիարակչական գործընթացի կարևոր և անխուսափելի օղակ է ուսանողների համար։ Ուսուցման մեջ պարտադիր ներառվելու են Չինաստանի ազգային-ազատագրական բանակի զինծառայողների՝ ջանասիրաբար ուսուցանելով այդպիսի պատրաստականություն և բարձրացնելով դրա արդյունավետության մակարդակը»,- նշվում է համապատասխան կարգադրության փաստաթղթում:
Այս մասին է հաղորդում «ИТАР-ТАСС»-ը՝ հղում անելով Չինաստանի պաշտպանության նախարարության կայքին:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ