Մշակույթի նախարարությունը ունի չորս գերակա խնդիր. Հասմիկ Պողոսյան
Հայաստան
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով 2012 թվականի գերակայությունների մասին՝ առանձնացրեց չորս հիմնական խնդիր:
Առաջինը՝ հայ գրատպության հիգհարյուրամյակին նվիրված միջոցառումներն են: Ավարտվելու են մատենադարանի վերանորոգման աշխատանքները, Հանրային գրադարանի վերանորոգման աշխատանքները:
Երկորոդը վերաբերում է գրադարանային հարցերին: Ամբողջովին ավարտվում է տասներեք գրադարանների վերնորգումները։ Այդ գրադարանները կվերազինվեն, և կկատարվի գրադարանների աշխատողների վերապատրաստում:
Երրրորդը վերբերում է ժամանակակից գործընթացներին՝ գրքարվեստի, տառարվեստի զարգացմանը: Այս ամենը արվելու է նրա համար, որ մեր հասրակությունում տարածում գտնի ընթերցանությունը: Բոլոր ծրագրերի մատչելությունը և մասսայականությունը ապահովված է լինելու:
Չորրոդը՝ էլէկտորանային ժամանակից հասարակության ապահովումը տարբեր ոլորտներում: Առաջինը թանգարանային ոլորտն է. համացանցի շնորհիվ ցուցադրությունները բաց և թափանցիկ կլինեն: Կլինի նաև վիրտուալ թանգարանների բացում՝ գորգի թանգարանը, որի միջոցով մեր հայկական գորգի մասին ամբողջական տեղեկատվություն է հավաքգրվելու և ներկայացվելու:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում