Դավութօղլուի և Քլինթոնի միջև Սիրիա ներխուժման վերաբերյալ պայմանավորվածություն չկա. Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիա
Պաշտոնական Անկարան չի ծրագրում ռազմական միջամտություն սիրիական կոնֆլիկտին, բայց կոչ է անում Սիրիայի իշխանություններին՝ վերջ տալ սեփական ժողովրդի հանդեպ գործադրվող բռնություններին։ Թուրքական լրատվամիջոցների համաձայն՝ նման հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Սելջուկ Ունալը։
Ունալը նաև հերքել է շրջանառվող լուրը, թե իբր անվտանգության քաղաքականության հարցերով Մյունխենի 48-րդ համաժողովի ընթացքում Սիրիայում ռազմական միջամտություն իրականացնելու վերաբերյան պայմանավորվածություն է ձեռք բերվել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միջև։ Դիվանագետը հայտարարել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը, սակայն ռազմական միջամտության վերաբերյալ քննարկումներ չեն եղել։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)