«Էս խայտառակությանը վերջ պիտի տրվի՞, թե՞ ոչ»
Բլոգոսֆերա
Անուշ Ղարիբյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Լինելով ազատական գաղափարների կրող,իհարկե դեմ եմ ցանկացած գրաքննության,բայց երեկ, մի քանի կադր հեռուստասերիալ նայելուց հետո հասկացա, որ մեզ ուղղակի անհրաժեշտ է գրաքննությունը, ուղղակի չեմ պատկերացնում, թե ով է անելու:Սերիալները լուրջ վտանգ են ներկայացնում մեր հասարակության բարոյահոգեբնական վիճակի համար: Հույս ունեմ, որ երիտասարդությունը չի նայում, չնայած չեմ կարող վստահ լինել: Ըստ սերիալի բոլոր հարցերը լուծվում են գողական աշխարհի կանոններով ու միջամտությամբ: Ինչ որ գողական-հանցագործ ավելի զորեղ է, քան իրավապահ համակարգը:
Մեկ այլ սերիալում էլ, այդ «գողականը» ոչ ավել,ոչ պակաս ֆիլմի հերոսն է, բնականաբար դրական լույսի ներքո է ներկայացվում: ՈՒրիշ թեմա չունեն? Պարտադիր հերոսները,կամ շատ հարուստներն են,կասկածելի ճանապարհով հարստացած,կամ գողական աշխարհի ներկայացուցիչները: Երբեք բժիշկը,գիտնկանը,ռեժիսյորը,ուսուցիչը սերիալի հերոս չեն լինում: Այսինքն,գերագույն կետը «գողական» հանցագործն է:
ԷՍ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆԸ ՎԵՐՋ ՊԻՏԻ ՏՐՎԻ,ԹԵ ՈՉ?
Միշտ մտածում էի,թե դերասանները մի երկու կոպեկ փող են աշխատում,ոչինչ,բայց ամեն ինչին չափ ու սահման կա:Թող էլի փող աշխատեն,բայց մի ամբողջ սերունդ չփչացնեն,բավական եղավ:(միանգամից նշեմ,որ դերասանը բոլորովին մեղք չունի,իրենք էլ կուզեին ավելի լավ ֆիլմում նկարահանվել);Մեկ էլ նշեմ,որ խոսքս չի վերաբերում հումորային պրոյեկտներին,ավելորդ շահարկումից խուսափելու համար),քանի որ ի սկբանե,հանդիսատեսը ընկալում է այն,որպես հումորային ժանր»:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում