Պուտինն Ալիևի մատը թողեց...
Բլոգոսֆերա
Լևոն Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մամուլի ասուլիսի ժամանակ նորից խոսելով Ադրբեջանի տարածքների 20 տոկոսի ,,օկուպացման,, , այնտեղ ամեն ինչ ավերելու, միջազգային կառույցների կողմից ընդունված որոշումները և բանաձևերը ,,հայ օկուպանտների,, կողմից չհարգելու և ,,պատմական արդարության,, հենքի վրա Ղարաբաղի հարցը լուծելու մասին, Ալիևը հույս ուներ, որ Պուտինը հրապարակավ սատարելու է իրեն... Սակայն Պուտինը Պուտին չէր լինի, եթե հրապարակային ինչ-որ հայտարարություն աներ: Նա միայն շեշտեց, որ խնդիրը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով... Սա արդեն Ադրբեջանին ու նրա նախագահին մի ,,աքացի,, էր, որ այնքան էլ չխանդավառվեն այն բանով, որ Ռուսաստանում երկու միլիոն ադրբեջանցի է ապրում, կամ ռուսական 500 ընկերություն գործում է Ադրբեջանում, ապրանքաշրջանառությունն էլ կազմում է 4 մլրդ դոլարից ավելի... Ինչևէ, Ռուսաստանը շարունակում է զարմացնել իր ,,ինքնատիպ դիվանագիտությամբ,,:
Ի դեպ, երբ հաղորդավարը ներկայացնում էր այս կամ այն համաձայնագիրը ստորագրող նախարարների անունները, Սերգեյ Լավրովին ներկայացնելիս, ասաց. ,,Սիկտ...Սերգեյ Լավրով,,... Հետաքրքիր է, սա ի՞նչ էր նշանակում...»:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում