«Արդեն զզվելի է դառնում. ուզում ես վերցնել ավտոմատը և անկանոն կրակել»
Բլոգոսֆերա
Ալեն Սիմոնյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Դե, արդեն զզվելի է դառնում: Նոր կրկին տուգանք եմ ստացել արգելված վայրում կանգնելու համար: Գրված է Իսահակյան-Մաշտոց: Նայում եմ տեսանյութը՝ մեքենաս կանգնած է «ՍՄԱԿ» խանութի դիմաց: Հետիոտնի գծերին չէ, խաչմերուկի կենտրոնում չէ , այնտեղ ,որտեղ կանգնած է ոչ մի նշան գծանշում ՉԿԱ ու ,երևի , վերջին մի տարին ամեն շաբատ առնվազն 1 անգամ այդտեղ կանգնել եմ: Սա ինչ լկտիություն է , մի օր արթնանում ու որոշում են , որ այստեղ տեսախցիկ պետք է լինի ու այդտեղ կանգնել չի կարելի , իսկ քաղաքացին պետք է մատից հոտ քաշի , որ իմանա որտեղ կանգնել չի կարելի , որտեղ կարելի է:
Մի օր «Մոսկվիչկայի» դիմաց կարելի է , մի շաբաթ հետո՝ ոչ , հետո հակառակը, բայց ոչ դիմացի մայթին, չնայած կարելի է , եթե 5 օր հետո: Հիմա արդեն կարծես թե ոչ մի տեղ կանգնել չի կարելի: Ամեն ինչ անում եք , որ քաղաքացուն մաքսիմալ տհաճ ու ծանր լինի ապրել մեր քաղաքում: Հերիք է , բավական է թալանեք , հետո անմեղ Միկի Մաուսի աչքերով զարմանալ , որ թալանում են:
Նախագահը գաղջ մթնոլորտից է խոսում, գաղջ չէ մթնոլորտը , մարդկանց մեծ մասը ուզում է վերցնել ավտոմատը և անկանոն կրակել»:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում