Ալ Քաիդայի գրոհայինները հարձակում են գործել Եմենում
Մերձավոր Արևելք
Ալ Քաիդայի զինված գրոհայինների մի խումբ երեքշաբթի օրը հարձակում է գործել Եմենի Հաթվա քաղաքի վրա` փորձելով ուժով գրավել այն: Ինչպես հայտնում է Associated Press –ը, հարձակված գրոհայինների դեմ պայքարում զոհվել է 3 զինծառայող, իսկ 4-ը վիրավոր է:
Գրոհայինների շարքում կորուստների մասին ոչինչ հայտնի չէ:
Քաղաքի վրա կազմակերպած գրոհին մասնակցել է 70 մարդ: Եմենի բանակը տանկերով շրջապատել է քաղաքի այն թաղամասը, որտեղ գտնվում են գրոհայինները:
Հաթվա քաղաքի վրա հարձակումը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Եմենի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ ահաբեկչական սպառնալիքի մակարդակը երկրում նվազել է, և որ իշխանությունները պատրաստ են շարունակել դրա դեմ պայքարը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան