«Ափսոս, էն ազնիվ երեխաները, որ էս «բիզնես-ակտիվիզմի» ձեռքը մոլորվել են»
Բլոգոսֆերա
Տիգրան Քոչարյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Մի «ակտիվիստը» վիդեոյով ասում ա , որ իրան հարվածել են, հետո գնում ա ոստիկանություն ցուցմունք ա տալիս, որ ոչ հարվածել են, ոչ վնասել են, ուղղակի կամեռան են հրել: Հետո ընդհանրապես պարզվում ա, որ պայմանականորեն դատված դասալիք ա, ընդհանրապես Երևանի բնակիչ չի, իր գրանցման վայրում էլ չի ներկայանում բաժին:
Մյուս «ակտիվիստը» փողոցոըւմ Մենուային տեսնում ա, ու ավելի լավ բան չի գտնում, քան Մենուային «կովի տղա» ասի: Ինչքան էլ ես Մենուայի գործունեությանը վատ վերաբերվեմ, բայց ծնողը ես երկրում հատուկենտ սրբույթուներից ա, որին կպնել չի կարելի: Մենուայից ծեծ են ուտում ու դեռ բողոքում են , որ խոսքի ազատություն չկա:
Մի քանի այլ ակտիվիստներ, որոնց անունը սերտորեն կապված է «հացադուլ» անող նախագահածու Անդրիասի հետ, օրերով լռված են քաղաքապետարանի դիմաց շատ տարօրինակ պահանջով' ազատել աշխատանքից քաղաքապետարանից վարչության պետի ու Երևանտռանսի տնօրենին, ու չգիտես ինչու լռում են Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին:
Քաղաքապետարանի մոտ երկար կանգնած աղբյուրից էլ պարզվում ա, որ քաղաքապետարանը պահանջել ա Անդրիասին պատկանող Ռադիոհայ ընկերությանը ազատել քաղաքապետարանին պատկանող տարածքը' պայմանագիրը լրանալու պատճառով, իսկ անդրեասենք ցանկանում են մի փոքր երկարացնել վարձակալությունը և այժմ կողմերի միջև ընթանում են բանակցություններ:
Դե անդրեասենք էլ ինչ անեն, իրեն «պայքարիստներով» քաղաքապետարանն անընդհատ բզբզում են երևի, որ իրենց շեֆին քաղաքապետարանն ընդառաջ գնա, դրա համար էլ, Տարոնի հրաժարականը դեռ չեն պահանջում:
Որ պահանջեն, հաստատ երկարացնող չեն
Մենք էլ մտածում ենք, պայքար, իրավունքներ, ֆլան-ֆստան:
Ափսոս, էն ազնիվ երեխաները, որ էս «բիզնես-ակտիվիզմի» ձեռքը մոլորվել են:
Մի քանի հոգով փորձում են ուզուրպացնել հազարավոր երիտասարդների պայքարի արդյունքները, կողքից էլ մանր-մունր
բիզնեսի պահպանման հարցերն են լուծում:
Ռուսաստանում վաղուց ձևաորվել են մի քանի քաղաքացիական գռուպիրովկան էր, որոնք զուտ բիզնես շահեր են հետապնդում, այսինքն պետք է մեկին , ենթադրենք կովկասցի, բիզնեսին խփել, ուղղարկում են սքինհեդներին վախացնելու համար, պետք է գործարանը մեկի ձեռքից առնել կամ պահպանել օգտագործում են հակաֆաշիստական խմբավորումները:
Վերջում ասեմ, որ ես չեմ ուզում վիրավորել այն մարդկանց, ովքեր ազնվորեն բողոքում են երկրում կատարվող անարդարությունից, ուղղակի, ուշադիր եղեք, որ ձեր ազնիվ նկրտումները չօգտագործվեն ի շահ «քաղաքացիական ակտիվիզմի» օլիգարխների շահերին»:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում