Եթե մի պաշտոնաթող Լիսկայի դրածոյից եք վախենում, ապա խոստովանում եք, որ անզոր եք լիսկայածին համակարգի դեմ
Բլոգոսֆերա
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես, իհարկե, հասկանում եմ, որ մեր ընտրական ինստիտուտների պարագայում՝ դժվար է ընտրություններին մասնակցելը եւ ազատ միցակցության միջոցով հաղթելը:
Սակայն, եթե մեր ընդդիմությունը հեղափոխության չի գնում, ապա քաղաքական կյանքին մասնակցության ամենալեգալ միջոցն՝ ընտրություններն են:
Համակարգը միայն Սերժ Սարգսյանը չէ, շատ ավելի ընդգրկուն հասկացություն է եւ, եթե ընդդիմությունն ուզում է փոշիացնել ռեժիմի ռեսուրսները, ապա իր թեկնածուն, ցանկալի է՝ համաձայնեցված եւ միասնական, պետք է ունենա բոլոր ընտրություններում:
Հիմա Սյունիքում առաջադրումներ են, ԱԺ թափուր մնացած ընտրատարածքում մանդատի հարց է վիճարկվում:
Ընդդիմությունն անհասկանալիորեն պասիվ է, մոտավորապես այն հիմնավորմամբ, որ Լիսկայի ստեղծած բարքերի պայմաններում ինչ իմաստ ունի ընտրությունների մասնակցել:
Եթե անգամ մի պաշտոնաթող Լիսկայի դրածոյից եք վախենում, ապա խոստովանում եք, որ անզոր եք լիսկայածին համակարգի դեմ:
Գուցե սխալվում եմ, բայց տպավորությունն այդպիսին է:
Ռեժիմին, լիսկաներին մենք միֆականացնում ենք, դարձնում լեգենդ, հետո զարմանում ենք, որ հասարակությունը հույսեր չի կապում ընդդիմության հետ:
Ընդդիմադիր կուսակցությունները պետք է համարեն, որ Սյունիքում որոշվում է ոչ թե ոչինչ չարժեցող մեկ մանդատի հարց, այլ՝ համակարգը թուլացնելու, նրան լուսանցք մղելու խնդիր»:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում