Լֆիկը մեկ վայրկյանում մեկ տոննա սառնորակ ու անուշ ջուր է քամում մեր երկրի մարմնից
Բլոգոսֆերա
Ալեքս Մակարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սահմռկեցուցիչ լուր է: Խնդրեմ, կարդացեք ու համոզվեք:
«Վերջին երեք տարում պատգամավորի ձկնաբուծական տնտեսությունն ընդլայնվել է: Ըստ Մովսես Առաքելյանի' 7.5 հա տարածքում 2 հա-ն լճերն են զբաղեցնում: Ինքնաշատրվանող խորքային հորերի թիվը հասել է 10-ի` ընդհանուրը վարկյանում 960 լիտր հզորության: Կառավարիչը խոստովանում է, որ ջրերի մակարդակը իջնում է, ինչն անխնա օգտագործելու հետևանք է:»
Պատկերացնում եք, վայրկյանում մեկ տոնա քաղցրահամ, սառնորակ ու անուշ ջուր Լֆիկը քամում է մեր երկրի մարմնից ու ուղարկում է ուղիղ գծով դեպի ոչնչացում: Աշխարհում արդեն քաղցրահամ ջրի գինը մոտենում է նավթի գնին, իսկ այս տականքը դարեր շարունակ ամբարված մեր այդ հարստությունը անխնա ոչնչացնում է:
Ո՞վ կխփի այս ավազակի թաթերին որ ձեռք քաշի քաղցրահամ ջուրը այս անգթությամբ վատնելուց:
Վայրկյանում մեկ տոնա, րոպեում վաթսուն տոնա ժամում 3600 տոնա, մեկ օրում
86400 տոնա, իսկ մեկ ամսում 2 592 000 տոնա:
Սրանք սարսափելի թվեր են: Վայրենություն մեր ընդերքի նկատմամբ»:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում