Սանահինի վանքի վերանորոգման համար կտրամադրվի 17 մլն դրամ
Գիտություն և Մշակույթ
Թեղուտում եղած բազմաթիվ հուշարձանների հետագա ճակատագրին անդրադառնալով՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ասաց, որ դրանք բոլորն էլ պետականորեն գրանցված են, և այդ հուշարձանների հանդեպ ցանկացած գործողություն պետք է համաձայնեցվի կառավարության հետ: Ինչ վերաբերում է Թեղուտում գտնվող Բովերի եկեղեցու հարցին, ապա դրա մնացորդների տեղափոխման համար հողակտոր է ձեռք բերվել Շնող գյուղում: Բացի եկեղեցուց՝ տարածքում կա նաև մեկ արժեքավոր խաչքար և տասնյակ տապանաքարեր:
Խոսելով Սանահինի վանքի վերանորոգման մասին՝ նախարարն ասաց, որ այդ նպատակով պետբյուջեից այս տարի կհատկացվի շուրջ 17 մլն դրամ:
«Հուշարձանների պահպանության գործընթացում Սանահինի վանքի վերանորոգման հարցը շարունակում է հրատապ մնալ: Շինարարական մրցույթը հայտարարվել է, հաղթողն արդեն իսկ կա, և վանքի վտանգված հատվածների վերանորոգման աշխատանքները մեկնարկելու են այս տարի»:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում